Լրահոս
Տնտեսական
20:28
24.06.22
257

Եթե կառավարությունը դրամի արժևորման դեմը չառնի, աշնանը տնտեսությունը կոլապսի մեջ կհայտնվի. տնտեսագետ

Տնտեսագետները ահազանգում են տնտեսական կոլապսի մասին, եթե կառավարությունը ոչինչ չանի դոլարի նկատմամբ դրամի շարունակ արժևորման հետ: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ աշնանը հնարավոր է խնդիրներ առաջանան, եթե հիմա գյուղատնտեսական ապրանքի արտահանման պիկին դոլարը չկայունանա:

Տնտեսագետի խոսքով՝ դոլարի արժեզրկում նկատվում է միայն 5 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում: