Լրահոս
Իրավական
17:02
27.06.25
388

Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը շինծու, ապօրինի մեղադրանք է․ Միքայել Սրբազան

Img default alt hy

Վարույթը նախաձեռնվել է հունիսի 17-ին, ինձ կարող էին շատ հանգիստ, շատ մեկուսի ձերբակալել ամսի 17-ից մինչև 26-ը։ Այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով հոգևորականներին՝ այդ թվում Վեհափառին, և քաղաքացիներին՝ նրանց ցուցաբերած վերաբերմունքի համար։

«Բայց նրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար, ավելի հակված եմ առաջինին, որոշեցին ամսի 27-ին այս մասկի շոուն կազմակերպել, որպեսզի ցույց տան նաև իրենց ուժը Մայր Աթոռի պատերից ներս, բայց չստացվեց։  Իրենք չէին կարող օպերատիվ տվյալներ չունենալ, չիմանալ որ այսօր նախատեսված է Քահանայից ժողով և դժվար թե չիմանային, որ ես արդեն քանի տարի է, 20 տարուց ավել է, այդ քահանայից տարեկան ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն եմ։

Հիմա նրանք հասկացել են ու նահանջել, և ավելորդ է երկրորդ անգամ թույլ տալ, որ մտնեն Մայր Աթոռի տարածք և պղծեն։ Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը շինծու, ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում։ Ասել եմ՝ լավ եմ արել, շարունակելու եմ նույն ոգով»,- նշեց Սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում։