Լրահոս
Հասարակական
22:46
10.02.20
121

Երթուղայինների վարորդները բողոքում են բարձր օրավարձից

Վաղ առավոտից մոտ 10 երթուղու 150 վարորդ գործադուլ էր անում՝ պահանջելով իջեցնել երթուղու օրավարձը: Իրենք ամեն օր ստիպված են գծատիրոջը մոտ 28 հազար դրամ օրավարձ տալ, ինչից հետո տուն են գնում դատարկ գրպանով: Այդ պայմաններում աշխատել չեն կարող, վարորդները պատրաստվում են սպասել մեկ շաբաթ, հետո բողոքը տեղափոխել Կառավարության առաջ: