Լրահոս
Հասարակական
17:46
11.12.25
136

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանում

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Տիտոգրադյան–Այվազովսկու փողոցների խաչմերուկում՝ Տիտոգրադյան փողոցից դեպի Այվազովսկու փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Տիտոգրադյան փողոց աջ շրջադարձը կկազմակերպի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով: