Լրահոս
Տարածաշրջան
19:15
06.03.23
514

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մարդկային կորուստների նոր թիվ է հրապարակվել

Img default alt hy

Թուրքիայում Քահրամանմարաշ էպիկենտրոնով երկրաշարժների զոհերի թիվը հասել է 49.089-ի:Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ  զոհված սիրիացիների թիվը կազմում է  4867: Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո գրանցվել է 11.020 հետցնցում։

Հիշեցնենք, որ Թուքրիան ցնցած հուժկու երկրաշարժերն ավերածություններ են առաջացրել Քահրամանմարաշում, Գազիանթեփում, Շանլըուրֆայում, Դիարբեքիրում, Ադանայում, Ադիյամանում, Օսմանիյեում, Հաթայում, Քիլիսում, Մալաթիայում և Էլազըղում։