Լրահոս
Հասարակական
21:22
24.06.22
163

Երևանում սրճարանի 21-ամյա մատուցողուհին դանակահարել է 30-ամյա կնոջը

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: 

Այդ օրը՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հենրիկ Սալոյանը ծառայություն կատարելիս են լինում, երբ Արամի փողոցում նկատում են, որ անօգնական մի կին ընկած է գետնին և արնաքամում է: 

Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Արդեն տեղում բժիշկները արագ վիրավորին տեղափոխում են վիրահատարան ու փրկում նրա կյանքը: 

Ոստիկանները պարզում են, որ  վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդուհի Ռ.-ն է, իսկ նրան նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել է իր հետ վիճաբանության մեջ մտած Երևանի բնակիչ, 21-ամյա Սվետլանա Ղ.-ն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը աշխատում է  Երևանում գործող «Էվ Դրինգ Հաուս» սրճարանում՝ որպես  մատուցող: Վերջինս ձերբակալվել է: