Լրահոս
Հասարակական
13:45
15.11.24
107

Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, հերթական ավոտմեքենաների թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարևմտյան Բ2 թաղամասի 138 շենքի բնակիչներից 4 հգոի աշխատանքի գնալիս նկատել են, որ իրենց ավտոմեքենաների հայելիների ապակիները գողացել են:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թալանված ավտոմեքենաներն են «Mustang», «Mercedes CLA 450», «Toyota Camry» և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:

Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տուժածների ինքնությունը:  

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: