Լրահոս
Հասարակական
18:55
21.06.22
264

Երևանում գողացել են Խնկո-Ապոր անվան գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնում պետական հասարակական ունեցվածքի գողություն հատկանիշերով նյութեր են նախապատրաստվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 20 -ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել քաղաքացի Ժ. Ավետիսյանից, ով հայտնել է, որ  հունիսի 16-ից հունիսի 20–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Տերյան փողոցում գտնվող «Խնկո-Ապոր» գրադարանի դիմաց տեղադրված  «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ժ. Ավետիսյանը Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանի փոխտնօրենն է: