Լրահոս
Հասարակական
23:15
14.11.24
290

Երևանում բախվել են Mercedes-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտոմեքենայի և մոպեդի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում Ուլնեցի - Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը օգնություն է ցուցաբերում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոպեդավարն, ով ազգությամբ հնդիկ է, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Դեպքի փաստով էլ ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են «Mercedes»-ի վարորդի և մոպեդավարի ինքնությունը։