Լրահոս
Հասարակական
23:00
12.11.24
298

Երևանում բախվել են «Kia Forte»-ն ու «Opel Astra»-ն․ կան տուժածներ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում՝ թիվ 26 շենքի դիմաց, բախվել են «Kia Forte» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։