Լրահոս
Հասարակական
17:19
27.11.25
3 048

Երևանում 32-ամյա վարորդը «Cadillac»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Խաչիկ Խ.-ն իր վարած «Cadillac» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի 1 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Ա. Հ-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: