Լրահոս
Հասարակական
14:45
04.03.23
240

Երևանում 21-ամյա վարորդը Toyota-ով ավիրել է խանութի երկաթե պարիսպը․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Տիգրան Բաբայանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա թիվ 33 հասցեում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Քարերի աշխարհ» խանութ սրահի երկաթե պարսպին, կոտրել այն, ապա բախվել քարե սալիկների ցուցատախտակներին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 21-ամյա Արեն Ասրիյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։