Լրահոս
Հասարակական
16:45
05.03.23
135

Երևանում 16-ամյա աղջիկը սպառնացել է իրեն ցած նետել շենքի 14-րդ հարկից

Img default alt hy

Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի 14-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից քաղաքացին սպառնում է ցած նետվելով ինքնասպանություն գործել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը ՀՀ Ներքին Գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Կարեն Գալստյանը, կրտսեր պարեկներ Գոռ Ադամյանը և Արմինե Վարդանյանը կարողացել են ինքնասպանության փորձ կատարող քաղաքացու հետ ճիշտ բանակցություններ է վարել, որի արդյունքում էլ փրկել են նրա կյանքը և նրան մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնութայն ավտոմեքենային:

Տեղում քաղաքացուն ոչ միայն բժիշկերն են առաջին բուժօգնություն ցուցաբերել, այլ նաև Փրկարար ծառայության հոգեբան Գևորգյանը, ով առաջնային հոգեբանական օգնություն է ցուցաբերել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին Երևանի բնակիչ 16-ամյա Մ. Հ.-ն է: