Լրահոս
Քաղաքական
20:42
24.06.22
152

Երևանն ու Բաքուն իրար են մեղադրում. ո՞վ է արհեստական ձգձգում «հաշտեցումը»

 

Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում՝ հարաբերությունները կարգավորելուն խոչընդոտելու համար: Ջեյհուն Բայրամովը Հայաստանից բողոքել է Սերգեյ Լավրովին: Նրա խոսքով՝ հայկական կողմը ձգձգում է հարաբերությունների կարգավորումը:

Ալիևն էլ Ռուսաստանի գլխավոր դիվանագետին վստահեցրել է, թե Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներ է արել, իսկ Հայաստանը մերժել է դրանք: Իլհամ Ալիևին այսօր պատասխանել է Հայաստանի արտգործնախարարը:

Արարատ Միրզոյանն ասել է, թե այդ Երևանն է Բաքվին առաջարկել խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցություն սկսել արտգործնախարարների մակարդակով: