Լրահոս
Իրավական
18:44
12.12.25
137

Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են բացահայտել

Img default alt hy

ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները դեկտեմբերի 11-ի գիշերը՝ ժամը 1․15-ին, Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: