Լրահոս
Իրավական
19:34
11.12.25
144

Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում պшյթուցիկ կամ վտանգավոր իր չի հայտնաբերվել․ ՆԳՆ

Img default alt hy

Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, թե իբր Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում նռնակ է հայտնաբերվել, ինչը կեղծ է։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներից մեկնած ծառայողները նշված վայրում պայթուցիկ կամ վտանգավոր իր չեն հայտնաբերել։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կեղծ ահազանգով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։