Լրահոս
Տարածաշրջան
22:45
03.03.23
157

Էրդողանը հրաժարվել է որոշ դատական հայցերից

Img default alt hy

Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը թվիթերի իր միկրոբլոգում հրապարակում է կատարել, առ այն, որ  երկրաշարժից տուժած 11 շրջաններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է որոշ դատական հայցերից: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ գրառման մեջ նշվել է նաև, որ դատական հայցերը բացվել էին Էրդողանի հասցեին «անձնական վիրավորանք» հասցնելու պատճառով:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն զոհերի թիվը կազմում է 49.089 մարդ: