Լրահոս
Հասարակական
11:53
27.09.22
285

Եռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել. Ռուբեն Մխիթարյան

Img default alt hy

Այսօր լրանում է 2020 թվականի աղետալի պատերազմի 2 տարին։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակում սկսեց: Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք։

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը օրվա թեմայով գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ մինչև հիմա չի հրապարակվել զոհվածների, անհետ կորածների և վիրավորների ամբողջական ցուցակը:

«Չեն վերադարձվել գերիները, որոնց թիվը ոչ միայն անհայտ է, այլ 2 տարվա ընթացքում միայն ավելացել է:

Եռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել...

Հավերժ փառք անմահացածներին:

Հավերժ անիծված լինի թուրքը:

Հավերժ անիծված լինեն թուրքին ծառայող «հայերը»», - ֆեյսբուքում գրել է Մխիթարյանը։