Լրահոս
Միջազգային
16:45
19.09.22
96

ԵՄ-ն կքննարկի արտադրության և մատակարարումների շղթաների կարգավորման հարցը

Img default alt hy

Եվրահանձնաժողովը կարող Է ստանալ արտակարգ լիազորություններ, որոնք նրան թույլ կտան կարգավորել Եվրամիությունում (ԵՄ) կարևոր արտադրանքի մատակարարումների շղթաները և արտադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը:

Գործակալության տվյալներով՝ նոր կանոնների ընդունման դեպքում Եվրահանձնաժողովը կարող Է ԵՄ-ի պետություններից պահանջել ամենակարճ ժամկետներում առաջնահերթային ապրանքների մատակարարումների ավելացում, որոնք անհրաժեշտ են ճգնաժամի իրադրությունում, այդ թվում գոյություն ունեցող կարողությունների ընդլայնման կամ վերապրոֆիլավորման, կամ Էլ նորերի ստեղծման հաշվին:

Նշվում Է, որ անհավաստի տեղեկատվություն ներկայացնող ձեռնարկություններին կսպառնա տուգանք մինչև 300 հազար եվրոյի չափով: Առաջնահերթային արտադրանքների մասին պահանջների չկատարման համար ընկերությունները կարող են ենթարկվել ամենօրյա տուգանքների օրական միջին շրջանառության 1,5 տոկոսի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: