Լրահոս
Միջազգային
14:00
20.09.22
94

ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման հարցը

Img default alt hy

Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Նյու Յորքում կայացած հանդպմանը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու առաքելության ստեղծման առաջարկությունները: Սեպտեմբերի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր բոլոր նախարարները որոշեցին շարունակել օգնությունն Ուկրաինային: Մենք կշարունակենք հաջողությամբ և արդյունավետորեն օգտագործել սպառազինությունների մատակարարումների ֆինանսավորման՝ ԵՄ-ի մեխանիզմը,- ասել է Բորելը:- Մենք նաև շարունակեցինք Ուկրաինայի ռազմական օգնության՝ ԵՄ-ի առաքելության ստեղծան առաջարկության քննարկումը: Այդ աշխատանքն ընթանում Է, հուսով ենք, որ շուտով կտեսենեք կոնկրետ արդյունքը»:

Նա նշել Է, որ Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման որոշումը կարող են ընդունել Եվրամիության ԱԳՆ ղեկավարների՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը:

«Ես հուսով եմ, որ հոկտեմբերին մեր հաջորդ հանդիպմանը մենք կկարողանանք ընդունել որոշում, ինչը շատ արագ Է եվրոպական ստանդարտների համար,- ասել Է Բորելը:- (…) Մենք կարող ենք առաջարկությունն արտաքին գործերի նախարարներին ներկայացնել հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը: Դա շատ արագ ընթացակարգ կլինի: Բայց դա պետք Է համաձայնեցվի ուկրաինական կողմի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: