Լրահոս
Տարածաշրջան
15:15
06.03.23
110

Էլի ծեծել են իրար Վրաստանի խորհրդարանում

Կրկին ծեծկռտուք է եղել Վրաստանի խորհրդարանում։ Այսօր իրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է երկու օրինագիծ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ իրավաբանական հանձնաժողովի նախագահը կոչ է արել մի քանի պատգամավորի հեռացնել դահլիճից՝ տեղից բղավելու  համար։ 

Նախագծին դեմ է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Սաակաշվիլիի կուսակցությունը պնդում է, դա հակաարևմտյան օրինագիծ է և այն ընդունելու դեպքում Վրաստանն այլևս չի կարողանա անդամակցել  Եվրամիությանը։