Լրահոս
Քաղաքական
19:50
26.09.22
158

Եղել են Հայաստանում, հայտնվել են Թուրքիայում. Երևանը 2 քրդերին հանձնե՞լ է Անկարային

 

Հայաստանի արդարադատության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը հերքում են սոցցանցերում տարածված լուրերը, թե Հայաստանը քուրդ հեղափոխականներ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին փոխանցել է Թուրքիայի իշխանություններին։ Նրանց ձերբակալության մասին թուրքական «Anadolu» գործակալությունն է հայտնել՝ շեշտելով, որ նրանք «Քրդական աշխատավորական» կուսակցության անդամներ են։ Թուրքիայի իշխանությունը նրանց համարում է ահաբեկիչներ: