Լրահոս
Հասարակական
09:45
11.12.25
184

Ձյուն, մառախուղ․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում։
 
Վարդենիսի տարածաշրջանուի ավտոճանապարհներին  տեղ-տեղ մերկասառույց է։
 
Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելությունը՝ 40-50 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: