Լրահոս
Հասարակական
20:06
26.09.22
95

«Ձորակի մեջ զինվորների մարմիններ կան՝ արդեն 13 օր է». անհետ կորածների ծնողներին ՊՆ-ն ասում է «սպասեք»

Ադրբեջանական վերջին հարձակումից հետո Վերին Շորժայի հատվածում՝ ձորակի մեջ արդեն 13 օր է` զինվորների մարմիններ կան, սակայն հայկական կողմը չի կարողանում դուրս բերել: Այս մասին այսօր պաշտպանության նախարարության մոտ գնացած անհետ կորած զինծառայողիների հարազատներն են ասել լրագրողներին: Ծնողները պահանջել են տեղեկություն տալ իրենց որդիների մասին: