Լրահոս
Քաղաքական
15:45
11.12.25
311

Ձերոնք ժողովրդին խոսք են տվել մանկապարտեզ կառուցել ու հիմա «թռած» ման են գալիս․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին

Img default alt hy

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․․․

Ձեր համար նորմալ է, որ ձերոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ ժողովրդին խոսք են տվել մանկապարտեզ կառուցել, նախագծի «կեղծ» վահանակ փակցրել՝  նկարվել ու հիմա «թռած» ման են գալիս․․․

Տիգրան Ավինյան ապե՛ր, Սուրենի վրա տեղին կջղայնանաս.

ԹԵ ԲԱ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ Ա, ՈՐ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԴԱ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՆՅՈՒԹ Ա (այս խոսքերի հեղինակի՝ Սուրեն Գրիգորյանի հեղինակային իրավունքները պաշտպանված են)։

Շնորհակալություն Սուրենին, որ ստիպեց կրկին անգամ մերկացնել ՔՊ-ի դեմքը:

Տիկ ապեր, տղերքին «ղրգի» Popcorn-ի հետևից. Շարունակելի․․․»։