Լրահոս
Իրավական
16:48
18.12.25
714

Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը

Img default alt hy

Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը ձերբակալվել է։

Նշենք, որ «Իշխանություն»-ը գրել էր, որ այսօր առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ «Լեդի Հակոբին» պատկանող Մալաթիայի ոսկու շուկա, ձերբակալել են շուկայի տնօրենին:

Դիմադրության հետևանքով հատուկ ջոկատայինները ֆիզիկական ուժ են կիրառել՝ հարվածելով և գետնին տապալելով ներկաներին. մեկ կին վնասվածք է ստացել։

Քննչական կոմիտեից Aysor.am-ին ասացին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն)։ Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է»,-ասացին ՔԿ-ից: