Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:37
19.09.22
77

Դուշանբեն և Բիշքեկը համաձայնության են եկել ապաշրջափակելու ճանապարհները բախման գոտում

Img default alt hy

Տաջիկական և ղրղզական կողմերը բանակցություններ են վարել սահմանին բախման հետևանքների վերացման շուրջ, որոնց արդյունքն Է դարձել Տաջիկստանի Վորուխ ջամոատ (համայնք) տանող ճանապարհի ապաշրջափակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 19-ին հաղորդել են Տաջիկստանի Սողդի մարզի ղեկավարի մամուլի ծառայությունում՝ սահմանին հրադադարի պահպանման վերահսկողության համատեղ հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպումից հետո:

«(Տաջիկստանի և Ղրղզստանի) աշխատանքային խմբերը համաձայնվել են, որ անհրաժշտ Է բացել ճանապարհները և ապահովել տրանսպորտի երթևեկությունը: Նույն օրը բացվել Է Վորուխ գյուղ տանող ճանապարհը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայության տվյալներով՝ աշխատանքային խմբերի հերթական նիստը տեղի Է ունեցրել սեպտեմբերի 18-ին «Գուլիստոն» հսկիչ անցակետում, որտեղ կողմերն ընդգծել են, որ գոյություն ունեցող հարցերն անհրաժեշտ Է լուծել բանակցությունների միջոցով»:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին, կողմերը կազմել են սահմանին հրադադարի պահպաման վերահսկողության համատեղ հանձնախումբ՝ (Տաջիկստանի) Սողդի մարզի նախագահ Ռաջաբոյ Ահմադզոդայի և (Ղրղզստանի) Բատկենի մարզի նախագահ Աբդուքարիմ Ալիմբաևի ղեկավարությամբ: Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանապահների միջև մարտական գործողությունները՝ ծանր զենքի կիրառմամբ սկսվել են սեպտեմբերի 14-ին Տաջիկստանի Վորուխ միջատարածքի Կեխ բնակավայրում և շարունակվել մինչև սեպտեմբերի 17-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: