Լրահոս
Քաղաքական
16:28
21.06.22
551

«Դիմադրություն» շարժումն իր հայտարարած ծրագրով, փողոցային պայքարը շարունակելու է․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

«Փաստինֆո»-ն գրել է

Մենք միասին ճանապարհ ենք անցել, գնահատում և արժևորում ենք այդ անցած ճանապարհը, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական գիծը, մենք մի նպատակ ունենք և ամեն մեկս ունի այդ նպատակին հասնելու ճանապարհային իր քարտեզը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը:

Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու հարց չի քննարկում.

««Դիմադրության» շարժումը իր հայտարարած ծրագրով, փողոցային պայքարը շարունակելու է»,-ասել է նա: