Լրահոս
Տարածաշրջան
14:20
04.03.23
112

«Դեռ շատ անելիքներ կան». Շոյգուն ստուգել է ռուսական զորքի վիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հատուկ գործողության գոտի է գնացել «Վոստոկ» խմբավորման շրջանում, ստուգել ռուսական զորքի վիճակը:

Սերգեյ Շոյգուն հատուկ ուշադրություն է դարձրել զորքի համակողմանի ապահովման կազմակերպմանը, անձնակազմի անվտանգ տեղակայման պայմաններին: Նախարարը զինվորականներին պետական պարգևներ է հանձնել, հայտարարել, որ առջևում դեռ շատ անելիքներ կան: