Լրահոս
Արցախ
13:12
27.09.22
148

Դավիթ Բաբայանն ԱՄՆ Հայ իրավաբանական միության ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

Img default alt hy

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է ԱՄՆ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association ) մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Լյուսի Վարպետյանի գլխավորությամբ։

Քննարկվել են Արցախյան հիմնախնդրին, համահայկական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նախարար Բաբայանը կարևորել է Հայ իրավաբանական միության գործունեությունը իրավական, տեղեկատվական բնագավառներում, ինչպես նաև ներդրումը՝ Արցախի շահերի պաշտպանության գործում։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։