Լրահոս
Իրավական
20:05
09.07.25
237

Դարի ահաբեկչության փորձը. իրավապահները կենցաղային խոսակցություններ են թաքցնում

 

Այսպես կոչված, ահաբեկչության փորձի համար բացված 16-ի գործի իրավական հիմքերը լուրջ կասկածի տակ են դնում փաստաբանները: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նրանք պահանջել են իրավապահ մարմիններից ամբողջությամբ հրապարակել գործի հիմքում դրված ձայնագրությունները, որոնք նրանց պնդմամբ՝ մոնտաժված են, տարբեր օրերի խոսակցություններից նախադասություններ են իրար միացրել: Գլխավոր դատախազը նույնպես չի հերքել, որ մոնտաժված խոսակցության որոշ հատվածներ, բայց այն, ինչ հանված է, նրա պնդմամբ, կենցաղայն խոսակցություն է: Եթե այդպես է, ուրեմն դրանք չհրապարակելու հիմնավորում չկա, պնդել են պաշտպանները: