Լրահոս
Իրավական
16:31
20.06.22
144

Դանակահարություն՝ Մամիկոնյանց փողոցում. հարվածել են 28-ամյա երիտասարդի որովայնին

Img default alt hy

Հունիսի 17-ին՝ ժամը 22.18-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 28-ամյա երիտասարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Արարատ քաղաքի 33-ամյա բնակիչը:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 18-ին նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, այնուհետև ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: