Լրահոս
Քաղաքական
21:55
24.09.22
137

«Ծնողներին դիահերձարաններ չթողնելու հրահանգ կա». զոհերի թվի «պետական խառնաշփոթ»

Ադրբեջանի վերջին զինված հարձակումից տասն օր անց՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի հայտնում, թե քանի հայ զինծառայող է զոհվել երկօրյա մարտերում:

Վերջին պաշտոնական տվյալի համաձայն՝ 207 զոհ և անհետ կորած ունի հայկական կողմը:

«Հայլուր»-ը փորձել է պետական գերատեսչությունների հրապարակած տվյալները համադրել:

74 զինծառայող անհետ կորած է, 133-ը՝ զոհվել է: Այնինչ՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 135 զոհի մասին: