Լրահոս
Իրավական
18:45
20.12.25
285

Ցմահ ազատազրկման սպառնալիք՝ փայլեցված բանտախցերում. Ադրբեջանի դատական շոուն ավարտվում է

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են կադրեր «Օլիգարխի դիզայնը» անունով վավերագրական ֆիլմից, որոնցում իբրև թե երևում են Արցախի՝ Բաքվի բանտում գտնվող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պահման պայմանները: 

Փայլեցրած բանտախցերը, ատամնաբուժական բազկաթոռը, ժամանակակից գրադարանն ու մարզասրահը, վերլուծաբանների համոզմամբ, փոշի են, որ Ալիևը փչում է աշխարհի աչքերին: Այդ սենյակները շատ նման են դպրոցների այն լաբորատորիաներին, որ զուտ իբրև ֆոտոզոնա են օգտագործվում նախարարության ստուգումների ժամանակ, իսկ աշակերտների առաջ դրանց դռները միշտ փակ են: