Լրահոս
Արտաքին քաղաքականություն
00:00
12.09.22
142

Չեխիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դեր չի կարող ստանձնել

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ իր երկիրը, 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ԵՄ նախագահության պարտականությունները կատարելով, չի կարող նախաձեռնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների կազմակերպումը։

«Մենք հաստատ չենք կարող, քանի որ մենք մասնակից երկիր ենք Ուկրաինային ակտիվ օգնություն ցուցաբերելու հարցում», – ասել է նա,- կարելի է մտածել Չինաստանի, Իսրայելի, Թուրքիայի և, հավանաբար, որոշ այլ երկրների մասին, որոնք հավասարակշռված դիրքորոշում ունեն հակամարտության առնչությամբ և չեն ընկալվի  որպես շահագրգռված կողմ:

Զեմանը պնդում է, որ ուկրաինական հակամարտությունը, որի համար նա մեղադրում էր Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կապիտուլյացիայի արդյունքն էր։ Այս մասին նա խոսել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ, ով օրեր առաջ այցելել էր Չեխիա։ Ամերիկյան իշխանությունները, նախագահի խոսքով, սխալ չեն համարում Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների դուրսբերումը։