Լրահոս
Քաղաքական
21:06
12.11.24
144

Բռնապետական բարքերը թափ են հավաքում. նամակ-պահանջ ԱՄՆ-ին և ԵՄ-ին՝ «դադարեցրե՛ք դերասանությունը»

Ոստիկանական բռնաճնշումների մասին են ընդդիմադիր ակտիվիստները ահազանգել Երևանում ԱՄՆ և Եվրամիության դիվանագիտական ներկայացուցչություններ: Նրանք այսօր երթ են արել մայրաքաղաքում, նամակներ փոխանցել Միացյալ նահանգների դեսպանատուն ու Եվրամիության պատվիրակության գրասենյակ:  

Ակցիայի մասնակիցները արևմտյան գործիչներից պահանջում են դատապարտել Հայաստանի իշխանության ավտորիտար գործելաոճը: