Լրահոս
Միջազգային
11:00
23.09.22
104

BRICS-ի երկրների ԱԳՆ ղեկավաները պարտավորվել են հարգել բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը

Img default alt hy

BRICS-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) պարտավորվել են հարգել բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը:

Այդ մյասին ասված Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի հարթակներում BRICS-ի երկրների նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 23-ին հրապարակվել է Հնդկաստանի արտգործնախարարության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Նախարարները պարտավորվեցին հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ընգծեցին իրենց կողմնակցությունը երկրների միջև տարաձայնությունների և վեճերի խաղաղ կարգավորմանը երկխոսության և կոնսուլտացիաների միջոցով և հավանություն տվեցին այն բոլոր ջանքերին, որոնք նպաստում են ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը»,- ասված Է տարածված հայտարարության մեջ:

Նրանք նաև մտահոգություն հայտնեցին աշխարհի տարբեր մասերում հակամարտությունների սաստկացման և շարունակման կապակցությամբ:

«Նախարարները մտահոգություն հայտնեցին աշխարհի տարբեր մասերում սաստկացող և չդադարող հակամարտությունների կապակցությամբ»,- ասված Է ԱԳՆ ղեկավաների հայտարարության մեջ:

BRICS-ի երկրները հայտնել են դիվանագիտական միջոցներով հակամարտությունների կարգավորման կողմնակցությունը: «Նրանք (նախարարները) հավաստեցին քաղաքական-դիվանագիտական միջոցներվ վեճերի խաղաղ կարգավորման կոլեկտիվ ջանքերի՝ իրենց հանձնառությունը և ճանաչեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես գլխավոր պատասխանատվության կրողի դերը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար»,- ասված Է տարածված փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: