Լրահոս
Աշխարհ
22:35
02.02.20
109

Brexit. Մեծ եւ «փոքր» Բրիտանիա

Ուրբաթ կեսգիշերին Եվրամիության դրոշի վրա մարեց Մեծ Բրիտանիայի աստղը: Թագավորությունը բրեքզիթով բաժանվեց Եվրոպայից: Այնպես ինչպես լինում են բոլոր բաժանումները երկար տանջանքերից հետո: Իհարկե պայմանավորվելով լավ ընկերներ մնալ:

2016-ին՝ հանրաքվեի ժամանակ Բրեքզիթին այո ասելու գլխավոր նպատակը ներգաղթյալների թիվը երկրում նվազեցնելն էր, ու իհարկե այն մեծ փողը խնայելը, որ Բրիտանիան վճարում էր եվրոպական ընտանիքի մաս լինելու համար: Հիմա կառույցում Լոնդոնը ներկայացնող պաշտոնյաները իրերն են հավաքում: Բայց առաջիկա մեկ տարում եվրոպացիների կյանքում շատ բան չի փոխվի: Բրիտանիան դեռ կմնա միասնական մաքսային տարածքում և կսկսի ԵՄ-ի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ:

Իսկ այ Ֆրանսիայում, Գերմանիայում ու եվրոպական մյուս երկրներում ապրող բրիտանացիների կյանքում շատ բան կփոխվի: Նրանք այլևս Եվրոպայի քաղաքացի չեն ու չեն կարող օգտվել դրա բարիքներից: Ստիպված են կամ վերադառնալ հայրենիք, կամ ապրել որպես անգլիացի ներգաղթյալ: Բարդ քաղաքական ընտրության՝ պարզ մարդկային խնդիրները: