Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:15
28.09.22
100

Բորելը դատապարտել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեները Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում

Img default alt hy

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեները համարել Է «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»:

Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ հանրաքվեները սեպտեմբերի 23-ից մինչև 27-ն անցկացվել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում: Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով ԴԺՀ-ում ՌԴ-ի կազմի մեջ մտնելու օգտին արտահայտվել Է քվեարկողների 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում՝ 93,11 տոկոսը:

Մի շարք արևմտյան երկրների, ներառյալ ԵՄ-ի, ներկայացուցիչներ հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները: Դրա հետ մեկտեղ հանրաքվեին հետևել են միջազգային դիտորդները, այդ թվում՝ ԵՄ-ի երկրներից, որոնք հաստատել են քաղաքացիների ազատ կամարտահայտումը:

«ԵՄ-ն դատապարտում Է անօրինական «հանրաքվեների» անցկացումը և դրանց կեղծված արդյունքները: Սա Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական խախտումն Է մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների ֆոնին»,-Բարելը գրել Է Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: