Լրահոս
Միջազգային
19:50
19.09.22
93

Բեռլինում սպասում են ԱՄԷ-ում ՀԲԳ-ի գնման շուրջ պարտավորագրի ստորագրմանը

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄԷ առաջիկա այցի ընթացքում, ինչպես սպասվում Է, հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) Գերմանիա ներմուծման պարտավորագիր կստորագրի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը: Նրա խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը:

«Գազի մատակարարումներն աստիճանաբար աճում են, և կառավարությունը մշտապես բանակցություններ Է վարում այդ թեմայով, այդ թվում՝ Արաբական թերակղզու երկրների հետ: Կանցլերը կուղևորվի ԱՄԷ և, իհարկե, նա հնարավորություն կունենա այնտեղ ՀԲԳ-ի պարտավորագրեր ստորագրել»,-ասել Է Հաբեքը:

Հանդես գալով Լուբմինում կառուցվող ՀԲԳ-թերմինալ այցելելուց հետո՝ նախարարը նշել Է, որ բանակցություններ են ընթանում նաև աֆրիկյան երկրների հետ, և որ Բեռլինն այդպիսով կփոխարինի ռուսական գազի անբավարարությունը:

Նրա խոսքով՝ ԳԴՀ-ն պահեստարանները գազով լցրել Է 90 տոկոսով. սակայն այն, ամենայն հավանականությամբ, ձմեռվա ավարտից հետո չի մնա: Սեպտեմբերի 24-ին Շոլցը կուղևորվի Սաուդյան Արաբիա, սեպտեմբերի 25-ին նա կայցելի ԱՄԷ և Քատար:

Bloomberg-ը նշում Է, որ փետրվար ամսից ԳԴՀ-ն և Քատարը՝ ՀԲԳ-ի խոշոր համաշխարհային մատակարարը, բանակցություններ կանցկացնեն Բեռլինին գազի մատակարարումների շուրջ, սակայն կոնսուլտացիաները դեռ հաջողությամբ չեն պսակվել:

Բեռլինում պնդել են, որ Քատարը կոշտ դիրք Է զբաղեցրել գազի գների և հնարավոր պարտավորագրերի գործողությունների ժամկետների նկատմամբ: ԳԴՀ-ն ոչ դյուրին բանակցություններ Է վարել նաև Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գազի հնարավոր մատակարարների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: