Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:15
19.09.22
203

Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կօգնի որքան պահանջվի

Img default alt hy

Միացյալ Նահանգները մտադիր Է Ուկրաինային օգնություն ցույց տալ այնքան, որքան դա կպահանջվի Կիևին, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: «Մենք նրանց հետ կմնանք այնքան երկար, որքան նրանց անհրաժեշտ կլինի մեր օգնությունը»,- ասել Է նա CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինայում իրադրության զարգացումը ցույց տվեց, որ «Ռուսաստանը չունի այն գիտելիքներն ու փորձը և հնարավորությունները, ինչպես կարծում Էին շատերը», սակայն վնասը, որը հասցվում Է Ուկրաինայի շուրջ իրադրությունից, «հազիվ թե կարելի Է համարել» Կիևի «հաղթանակը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: