Լրահոս
Հասարակական
00:05
25.06.22
646

Բախվել են Mercedes-ն ու ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը. պայմանագրային զինծառայողներից մեկը տեղում մահացել է, 4-ը տեղափոխվել են Սիսիանի զինհոսպիտալ

Img default alt hy

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ  համարանիշներով КамАЗ-ը: 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: