Լրահոս
Իրավական
14:22
18.12.25
230

Բաքվում դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման

Img default alt hy

Բաքվում Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ շինծու դատավարությունը շարունակվում է։ 

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դատախազը պահանջել է գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի նամակը՝ որդուն, որտեղ նա հայտարարում է, որ չի ընդունում նման դատական գործընթացը և այն անվանել է արդարադատության իմիտացիա: