Լրահոս
Հասարակական
11:41
25.06.22
312

ԱԺ պատգամավորի ազգականի ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ

shamshyan.com-ը գրել է․

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննիչ Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին, ժամը 22։40-ի սահմաններում Մեղրիի մաքսատուն-Երևան Մ2 ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Այդ օրը նշված վայրում Ագարակ քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Սեյրան Զաքարյանը իր վարած Toyota Hilux մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։ 

Վթարի հետևանքով Ս. Զաքարյանը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ՝ Ագարակ քաղաքի բնակիչներ՝ 19-ամյա Վարդան Վարդանյանն ու 16-ամյա Ռոբերտ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մեղրու բժշկական կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանի ազգականն էր։