Լրահոս
Քաղաքական
15:41
19.06.25
125

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը

Img default alt hy

Ազգային ժողովը հունիսի 20-ի նիստում սկսել է քննարկել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։

Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ 

Ավելի վաղ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը հայտնել էր, որ Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու անդամի մանդատը՝ հաջողություն մաղթելով Զեյնալյանին հետագա գործունեության ընթացքում։