Լրահոս
Քաղաքական
21:30
12.11.24
165

Ազգային խայտառակություն. Հայաստանի խորհրդարանը չի համարձակվում Ալիևի վրա ճնշում գործադրելու կոչ անել

Հայաստանի խորհրդարանը կոչ չի անում Ադրբեջանում COP29-ի մասնակիցներին ճնշում գործադրել Բաքվի վրա՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար: Այդ մասին ընդդիմության առաջարկած նախագիծը այսօր է քննարկվել Ազգային ժողովում և ՔՊ–ականները տապալել են հայտարարության ընդունումը: 

Նիստին ներկա 69 ՔՊ-ականները չեն մասնակցել քվեարկությանը՝ պատճառաբանելով, թե ընդդիմությունը ընդամենը քաղաքական կապիտալն է լրացնում: