Լրահոս
Քաղաքական
10:04
21.06.22
330

Ազատել են նախկին պետին, նույն օրն էլ նշանակել ՔՊ-ական պատգամավորի եղբորը

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է. «Օրերս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, որը ՔՊ-ական սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրն է։

Պատմեցին, որ պատգամավորն անձամբ է մտել նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ և համոզել, որ եղբորն այդ պաշտոնում նշանակելը բխում է ՔՊ կուսակցության շահերից, քանի որ Սիսիանում ՔՊ-ի դիրքերը թույլ են, և աշնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ հարկավոր է ամրապնդել դիրքերը, ինչով էլ կզբաղվի իր եղբայրը։ Մեկ օրում ազատել են նախկին պետին, նույն օրն էլ նշանակել պատգամավորի եղբորը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։