Լրահոս
Սպորտ
14:51
20.06.22
111

Ազատ ոճային պատանի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Img default alt hy

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ավարտված Եվրոպայի պատանիների առաջնությունում: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի պատանիների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը: Հակոբյանը երեք հաղթական գոտեմարտ է անցկացրել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ, սակայն, 0:6 հաշվով պարտություն է կրել՝ դառնալով ԵԱ-ի արծաթե մեդալակիր:

Պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներն էլ նվաճել են 45 կգ քաշային Արման Հարությունյանը, 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը և 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը: