Լրահոս
Հասարակական
16:58
27.06.25
952

Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին․ Նաթան Սրբազան

Img default alt hy

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վաղուց ի վեր ծրագրավորված էր կազմակերպելու Հայաստանյայց բոլոր թեմերի քահանայից հավաքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

«Տարիներ շարունակ այդ հավաքը ղեկավարում է Միքայել Սրբազանը: ժամը 11:00-ին պիտի ժողովը ունենայինք, մինչև, որ իմացանք, որ այդպիսի գործողություններ են տեղի ունենալու: Մենք՝ որևէ մեկս, չենք ընդունում այդ գործողությունների իրավականությունը ու հատկապես՝ ձևը:

Միքայել Սրբազանն ազնվորեն իր ազնվական որոշումն արեց, որ ինքը պիտի գնա, որովհետև ինքը նախևառաջ հանցագործ չէ և ինքը կգնա, եթե կարող են հաստատել նրա հանցագործությունները, այդ պարագայում ուրիշ գործողություններ կլինեն:

Մենք բոլորս հարգում ենք նրա որոշումը, որովհետև ամենալավ պայքարը արժանապատիվ պայքարն է և երբևէ Միքայել Սրբազանը որևէ մեկի հետևում չի թաքնվել։

Գնացե՛ք, իմացեք իր տոհմածառը։ Աջապահյանները բոլոր ժամանակներում եղել են մեր ազգի, եկեղեցու և պետականության առաջամարտիկներ:

Այսօր կատարվում է այն, ինչ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին թուրքերը պարզապես կտոր-կտոր արեցին»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։