Լրահոս
Հայաստան
12:15
28.06.25
506

Այս օրերի դեպքերը մնալու են որպես մեր բնութագրիչ, մեր ամոթ, մեր խարան. Երվանդ Վարոսյան

Img default alt hy

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«Երեկ մենք տեսանք ծնունդով հայերի գրոհը հայ ժողովրդին 1700 տարիներ ուղեկցած միակ ինստիտուտի, հայ ժողովրդի հոգևոր կենտրոնի, սրբության վրա։ Մենք տեսանք մի բան, որ երբեք չպիտի տեսնեինք։

Ես չգիտեմ` այս ամենն ինչով կավարտվի։ Մեզ կամ կհաջողվի իշխանազրկել սրանց ու փորձել շարունակել ապրել այս տարածքում, կամ մեկ-երկու տասնամյակի ընթացքում մեզ կամաց կստիպեն ազատել տարածքը։ Բայց այս օրերի դեպքերը մնալու են որպես մեր բնութագրիչ, մեր ամոթ, մեր խարան։ Ով, երբ ուզի սա մտցնելու է մեր աչքը, մենք էլ գլուխներս կախելու ենք ու լռենք...»։